ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Մի աճապարեք փնովել ու նսեմացնել. սա էլ կանցնի

Մի աճապարեք փնովել ու նսեմացնել. սա էլ կանցնի
30.03.2024 | 15:00

Երբ հուսալքված փնովում եք մի ողջ ազգի, հիշեք, որ նույն Հայ ազգը ոչ միայն ունեցել է, նաև հենց հիմա ունի իրական հերոսներ։ Հայ ազգը միայն թուրք-սորոսական միջոցներով ծախվածները և իբր խորամանկ կոմֆորմիստները չեն։ Հայ ազգը այն երիտասարդներն են, որոնք պայքարել և պայքարում են հանուն Հողի ու Հավատի, այն երիտասարդն է, ով ԱՄՆ-ում իր հարմարավետ միջավայրը, կնոջն ու երեխաներին թողած, եկել և մասնակցել է 44-օրյա պատերազմին, այն երիտասարդներն են, ովքեր հենց այս պահին աշխարհազոր են կազմել և գտնվում են Ոսկեպարում, որովհետև նրանց համար 7-րդ դարի Եկեղեցու առկայությունը ամեն ինչ է, իրենց համար այլ շինծու գաղափարները արժեք չունեն։ Բոլորին թվարկելու համար հազարավոր էջեր են պետք, ուստի մի աճապարեք փնովել ու նսեմացնել, սա էլ կանցնի։

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ԱԶԳԻՆ:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 4778

Մեկնաբանություններ